▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբունքներ չունեցող մարդու վերջը

Սեփական սկզբունքներ և անձնական կարծիք չունեցող մարդուն միշտ օգտագործում ու շպրտում են աղբամանը:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խելքը միայն բոյին ու բեղերին է տվել, դրա համար էլ հիմա խնդիրների մեջ է:

Բլոգեր Լապշինին Արցախ այցելելու համար Ադրբեջանի դատին հանձնելուց օրեր անց Լուկաշենկոյի դեմ սկսեցին ցույցեր կազմակերպվել: Ցույցերի կազմակերպման մեջ կասկածվում է Վլադիմիր Պուտինը, քանի որ Լապշինը Ռուսաստանի քաղաքացի է:

Բայց Լուկաշենկոյի կրիտիկական օրերը այսքանով չեն սահմանափակվում: Իր կողմից այդքան պաշտելի Ադրբեջանը ու դրա ղեկավարությունը հրաժարվել են էժան գնով նավթ վաճառեն Բելառուսին:

Սպասենք, տեսնենք էլ ինչ ամպեր են կուտակվում բեղերով նախագահի գլխին:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее