▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկեսուրիս մայրիկով չեմ դիմում. Սոնա Շահգելդյան

tert.am-ը գրում է. Tert.am Youth-ն առիթ ունեցավ անկեղծ զրույց ունենալու երգչուհի Սոնա  Շահգելդյանի հետ: Թեման շատ աղջկական էր՝ հարս-սկեսուր հարաբերություն: Բազմաթիվ  հարցերի պատասխաններ՝ հարցազրույցում:

Ասում են, որ շատ աղջիկներ հարս-սկեսուր հարաբերություններից բարդույթավորվում են: Դուք նման բարդույթներ ունեցել ե՞ք:

-Ո՛չ, երբեք նման մտավախություն չեմ ունեցել: Մեր մեջ հարս-սկեսուր անառողջ հարաբերություն չկա: Մենք ջերմ ընկերներ ենք: Երկուսս էլ ամսով ջրհոս ենք: Շատ նման ենք իրար:

Կո՞ղմ եք, երբ զույգերը ապրում են ծնողների հետ:

-Ե՛վ կողմ, և՛ դեմ: Ամուսնուս  ընտանիքի հետ սիրով կապրեմ, սակայն մենք առանձին ենք ապրում: Կարելի է ասել, որ առանձին ապրելով  ավելի արագ են ձևավորվում նորաստեղծ ընտանիքերը:

Ինչպիսի՞ն էին սկեսրոջ հետ ծանոթանալու առաջին տպավորությունները:

-Այնքան երջանիկ եմ, որ հենց նա է իմ սկեսուրը: Այնքան հեշտ  ստացվեց մեր ծանոթությունը: Այնքան  անբացատրելի հարազատ էինք: Ենթադրում եմ, որ ավելի լավ տպավորություն չէի կարող ստանալ: Ես կարծում եմ, որ աղջիկը միշտ իր տեղում պետք է լինի: Աղջիկը պետք  է զիջող լինի: Հարգանքը շատ եմ կարևորում, երբ դու հարգում ես կողակցիդ մորը, ապա հարաբերություններում խնդիր չի կարող լինել:

Եթե մի օր աղջիկ երեխա ունենաք, ապա սկեսրոջ անունը կկրի՞:

-Եթե սկեսուրս դեմ չլինի, ապա ինչու ոչ: Առաջ Աստված:

Ի՞նչ է սկեսրոջ անունը:

-Անունը թող մնա անակնկալ:

Սկեսուրը հավանո՞ւմ է Ձեր պատրաստած ճաշատեսակները:

-Այո, ես էլ նրա պատրաստածն եմ սիրում: Ես ամեն ինչ էլ կարողանում եմ պատրաստել: Օրինակ՝ հարիսա, տոլմա, ղափամա:

Ինչպե՞ս եք դիմում Ձեր սկեսրոջը: Արդյո՞ք մայրիկ ասում եք:

-Ո՝չ, անկեղծ ասած, սկեսուրիս մայրիկով չեմ դիմում, բայց դա չի խանգարում, որ նա իմ երկրորդ մայրը լինի: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее