
Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկի սկանդալային արկածները շարունակվում են: Օրեր առաջ վերջինս Փարիզում հարձակվել էր Քիմ Քարդաշյանի վրա, սակայն այդքանով չսահմանափակվելով հարձակվել է նաև երգչուհի Սիարայի վրա: Սեդյուկը նախ մոտեցել է երգչուհուն, հանել վերարկուն`մնալով միայն վերնաշապիկով եւ վարտիքով: Ուշագրավն այն է, որ լրագրողի ազդրերին գրված է եղել հետյալը` «Ինձ արգելել են գնալ ԱՄՆ, իսկ ես ցնցում եմ Chanel-ը»: Սակայն Սիարան այն երջանիկներից է, ում Սեդյուկը պարզապես գրկել է, լուսանկարվել, ինչից հետո էլ անվտանգության աշխատակիցները հեռացրել են նրան կարմիր գորգից:


