▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ Վալերիայի ընտանիքում. երգչուհու 19-ամյա տղան լքել է նրան` հանուն իր 21-ամյա ընկերուհու

 

 

 

 

 

 

 

Ռուս երգչուհի Վալերիան և նրա ընտանիքը սկանդալի կիզակետում են հայտնվել: Պատճառը երգչուհու 19-ամյա որդին՝ Արսենիյ Շուլգինն է, ով լքել է ընտանիքը հանուն իր 21-ամյա ընկերուհու: Ըստ տեղեկությունների՝ Արսենին բացակայությունների պատճառով նույնիսկ դուրս է մնացել երաժշտական դպրոցից և հրաժարվում է շփվել ընտանիքի անդամների հետ:

«Վալերիան համաձայն չէ, որպեսզի իր որդին հանդիպի այդ աղջկա հետ, քանի որ կարծում է, որ վերջինիս հետաքրքրում է տղայի և նրա ընտանիքի հայտնիությունը»,-պատմել է Արսենիյ Շուլգինի մտերիմ ընկերներից մեկը:

Նշենք, որ մոր հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Արսենիյը նույնիսկ հրաժարվել է մասնակցել հունվարի 28-ին կայանալիք Վալերիայի համերգին, որտեղ նա պետք է նվագակցեր իր մայրիկին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее