▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում

Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, մեղադրյալները, էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում: Որոշ կասկածյալներ արդեն խոստովանել են իրենց հանցագործությունները և համաձայնել են համագործակցել քննության հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրանց բնակության վայրերում։

Հետաքննությունը շարունակվում է: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ստուգում է մեղադրյալների` այլ միջադեպերին մասնակցությունը: Մոտ ապագայում մեղավորները կկալանավորվեն: Կատարված ծանր հանցագործությունների համար նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ Բաքուն պահանջել էր, որ Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Եկատերինբուրգում ադրբեջանցիների վրա հարձակման համար պատասխանատուներին։ Ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օտարերկրացիների տներում ձերբակալություններն ու խուզարկությունները կատարվել են քրեական հետաքննության շրջանակներում։

***

Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք` Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «էթնիկ հողի վրա կատարված ցուցադրական, նպատակային և անօրինական սպանություններն ու բռնության ակտերն են եղել, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են պարբերական»։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության այցը չեղարկվում է, ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее