▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ «Օսկար»-ում. սևամորթ դերասանները բոյկոտում են

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ փետրվարի 28-ին կայանալու է կինոարտադրության մեջ ամենահեղինակավոր՝ «Օսկար» 88-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը, սակայն, այս տարի սկանդալի կիզակետում է հայտնվել: Պատճառը՝ տարբեր անվանակարգերում ոչ մի սևամորթ դերասանի չընդգրկելն է:

Հայտնի սևամորթ ռեժիսոր Սփայք Լին ու հոլիվուդյան սևամորթ դերասան Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան, կոչ են արել բոյկոտել կինոմրցանակաբաշխությունը, ինչի հետևանքով էլ ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է լուրջ փոփոխություններ մտցնել:

«Սա շատ բարդ ու կարևոր թեմա է, ու եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան արմատական քայլեր կձեռնարկի իր անդամների կազմը փոխելու համար: Մոտակա օրերին ու շաբաթներին մենք կգնահատենք անդամակցության համակարգը, որպեսզի 2016 թ. ու գալիք տարիներին մեր կազմում ապահովենք բազմակարծություն, որն այդքան անհրաժեշտ է»,- հայտարարել է ամերիկյան կինոակադեմիկոսների նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

Իր խոսքում Շերիլ Բուն Այզեքսը նշել է նաև, որ այսուհետև նրանք ուշադրություն կդարձնեն ցանկացած հագամանքի վրա՝ սեռի, ռասսայականության, սեռական կողմնորոշման և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее