Երեկ երեկոյան Բեռլինում կայացել է GQ ամսագրի կողմից կազմակերպած «Տարվա մարդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել մի շարք համաշխարհային աստղեր: Տեղեկացնենք սակայն, որ հյուրերի ուշադրությունն ամենից շատ գրավել են 40-ամյա հայտնի անգլիացի երգիչ Ջեյմս Բլանտը և 35-ամյա գերմանացի շոումեն Յոկո Վինտերշայդը, ովքեր մրցանակը հանձնելու պահին բոլորի և որ ամենակարևորն է տասնյակ տեսախցիկների առջև համբուրվել են: Նշենք, որ նման համարձակ քայլի նրանք դիմել են` պաշտպանելու սեռական փոքրամասնություններին:



