▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանում 16-ամյա աղջիկը կամրջից նետվել է գետը. նրա կյանքը հաջողվել է փրկել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սիսիան քաղաքում՝ Սիսիանի «Ջրային հայելիներ» հայտնի կամրջից մի երեխա սպառնացել է, որ իրեն ցած կնետի: Մինչ ոստիկաններն ու փրկարարները կբանակցեին աղջկա հետ, նա իրեն նետեց գետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ի շնորհիվ ոստիկանների և փրիարարների ճիշտ կաղմնորոշման՝ անմիջապես մի քանի փրկարար ու ոստիկան նետվել են գետը և երեխային, ով Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Արփինե Ա.-ն է, դուրս բերեցին գետից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը երեխային տեղափոխեց հիվանդանոց: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее