▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիսիանի զորամասում ծեծում են և նվաստացնում զինվորներին. հաղորդում հանցագործության մասին»

Լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՀԱԶԱՆԳ

Սիսիանի N զորամասում ծեծում են և նվաստացնում զինվորներին. հաղորդում հանցագործության մասին

Զոհրաբ Մենենդյանը հաղորդում է ներկայացրել ՊՆ N զորամասոիմ տեղի ունեցող հանցագործության մասին։

Նա մասնավորապես գրել է.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախապես ասեմ, որ այս գրառման մեջ նշված անձանց չեմ ճանաչում և չեմ ճանաչել։

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հասարակական կազմակերպությունների հարգելի աշխատակիցներ և ղեկավարներ, իրավապաշտպան կազմակերպությունների հարգելի աշխատակիցներ և ղեկավարներ ձեր բոլորի ուշադրությունն են հրավիրում Սիսիան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցող այլանդակ բարքերի վրա։

Վերոնշյալ զորամասի հրամանատար գնդապետ Վահագն Մինասյանը, մարտական գծով տեղակալ փոխգնդապետ Ռոման Սուքիասյանը, ինչպես նաև նշված զորամասի սպաների մեծամասնությունը պարբերաբար, անգամ ամենաչնչին առիթով ծանր ծեծի են ենթարկում մեր հայորդի զինվորներին։ Առանձնակի դաժանություն է ցուցաբերում մարտական գծով զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ռոման Սուքիասյանը, որը ծեծի ընթացքում և հետո հայհոյելով տուժողին/ներին ասում է հետևյալը.

-Որտեղ ուզում եք, ում ուզում եք բողոքեք... ես ձեր լավի բերանը...

Մոտավորապես այսպիսի խոսք ու բառամթերք է օգտագործում սույն փոխգնդապետը։

Զինվորին նվաստացնելը, հայհոյելը և ծեծելը այդ զորամասում ընդունված կարգ է դարձել։

Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ քննել և բազմակողմանի վերլուծության ենթարկել կատարվածն ու կատարվողը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

Հ.Գ.` Իրավունք եմ վերապահում տեղեկությունը ինձ հաղորդող անձանց գաղտնիությունը չբացահայտել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее