Տեղեկացանք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լինելու է Սյունիքի մարզում և այցելելու է միայն Սիսիան, որտեղ անցկացնելու է մարզային խորհրդակցություն։
Լավ է, որ մարզերը գտնվում են վարչապետի ուշադրության կենտրոնում, կրկնակի լավ է, որ վարչապետը հենց տեղում է ծանոթանում մարզային խնդիրներին, ոչ թե հեռվից՝ տեղի չինկովնիկների զեկույցների հիման վրա:
Իսկ վերջիններս, ինչպես գիտենք, սիրում են ամեն ինչ գունավոր ու լուսավոր ներկայացնել, հանձնարարականներն էլ երբեմն ականջի հետև գցել ու իրենց հարմար ժամանակ կյանքի կոչել:
Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետն այսօր լինելու է Սիսիանում, որտեղ տարածված ասեկոսեների համաձայն, համայնքի ղեկավարը Երևանից ժամանած մի պատվիրակությանն ընդունելուց և ապա ռեստորանում հյուրասիրելուց, միասին մի-մի բաժակ խմելուց հետո «փայլել» է խմբում եղած մի ուկրաինուհու հանդեպ իր արարքով:
Ասում են , թե փոքրիկ միջադեպը հարթվել է ու փորձ արվել հնարավորինս թաքցնել այն մամուլից ու հասարակությունից:
Մանրամասները չենք ներկայացնում՝ հուսով, որ Սիսիսանի քաղաքապետն իր «տղամարդկությունը կապացուցի» նաև Վարչապետի առաջ՝ անկեղծանալով միջադեպի մասին, որից, ըստ ասեկոսեների, ուկրաինուհին շոկի մեջ է ընկել՝ կարծելով, թե հայկական պաշտոնական հյուրասիրության մեջ նոր տարր է ավելացել:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան


