Tert.am-ը գրում է.
Օրեր առաջ երգիչ Նարեկ Մակարյանը օրիգինալ կերպով տոնեց իր 24-րդ տարեդարձը:
Կայքը զրուցեց երգչի հետ էքստրեմալ ճանապարհորդության, սահմանած «ռեկորդի» և անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
-Փաստորեն հարաբերությունները կարմրահեր աղջկա հետ փոխվե՞լ են:
-Ընկերական հարաբերությունները միշտ էլ կան: Գերազանց մարդ ու աղջիկ է, բայց..ես դեռ կասկածների մեջ եմ: Հասկացել եմ, որ սարսափելի բծախնդիր եմ:
-Այսինքն՝ Նարեկ Մակարյանի սիրտը մնա՞ց ազատ:
-Իմ սիրտը նորից ազատ է: Ենթադրում եմ, որ երկար ժամանակ դեռ ազատ էլ կմնա: Համատեղել իմ ապրելակերպը ու անձնական կյանքը, իրոք դժվար է: Շատ եմ փորձել, զիջումների գնալ, բայց ապարդյուն: Երբեմն աղջիկները չեն հասկանում, որ արտիստը սովորական կյանքով չի ապրում, բայց չեմ էլ մեղադրում նրանց: Օրինակ՝ եթե ես ինքս իմ հետ շփվեի, ես երևի կկախվեի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում