▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրով ստեղծված ընտանիքում բոլոր խնդիրները լուծելի են. Էմմա Ասատրյան

Tert.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցը ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն է, ով ամիսներ առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Երգչուհու հետ հանդիպեցինք Երևանի այգիներից մեկում: կայքի հետ ծանոթացավ նաև երգչուհու փոքրիկը՝ Անրին: 5 ամսական Անրին տղամարդուն վայել պահեց իրեն և ամբողջ զրույցի ու ֆոտոշարքի ընթացքում անհանգստություն չպատճառեց Էմմային: Ֆոտոշարքն ու զրույցը՝ ստորև:

-Բարձրախոսին ու նոտաներին եկան փոխարինելու տակդիրը և անքուն գիշերները: Զգացողություններն ինչպիսի՞ն են:

 -Կյանքում ամեն ինչ ունի իր փուլերը: Սկսած օրինակ՝ հագուստից: Փոքր ժամանակ կրած հագուստը տարիներ հետո չես կարող հագնել: Այդպիսին է նաև ամբողջ մեր կյանքը: Գալիս է մի օր, երբ դու գտնում ես կյանքիդ կեսին և ցանկանում ես ամեն օրդ նրա հետ անցկացնել, իսկ դրան հաջորդում է «բալիկ ունենալու ցանկություն» փուլը: Աստված մեզ նվիրեց մի հրաշք: Ասում են, որ այդ ամենը երբեմն վերածվում է հոգսի, բայց ուզում եմ ասել, որ դա հոգս չէ, երբ դու սիրում ես, երբ դու ունես սիրուց ծնված սեր, ապա այդ ամենը անչափ հաճելի է: Այս ամենը նույնիսկ համեմատելի չէ մասնագիտական ամենաբարձր հաջողության հետ: Չկա ավելի վեր զգացում, քան տունն ու ընտանիքը: Այս ամենը ինձ համար բացառապես հաճույք է:

-Այսպե՞ս էիք պատկերացնում մայր դառնալը:

-Միշտ վստահ եմ եղել, որ ամեն ինչ անելու եմ, որ լավ կին ու լավ մայր լինեմ: Ինձ ու մայր լինելու երևույթը՝ հենց այսպիսին էլ պատկերացրել եմ: Փորձում եմ հնարավորինս լավ տան տիկին ու մայր լինել:

 -Ձեր որդուն անվանակոչել եք Անրի: Անվան ընտրությունը նախապատմություն ո՞ւնի:

-Սկզբում տատանվում էինք Դավիթ, Ալեքսանդր, թե՞ Անրի...հետո մանկությունից եկած տաք զգացողություն կար Անրի անվան հետ: Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը Անրի Վերնոյի «Մայրիկ»  ֆիլմն է, որը միշտ տատիկիս հետ էինք նայում ու միշտ ասում էր, որ հեղինակը Անրին է: Մի տեսակ բոլորը միասին գումարվեց ու որոշումը կայացվեց: Հետո էլ մի Ալեքսանդր կամ Դավիթ կունենանք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее