▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ նման խենթ արարքներ թույլ տալ. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը կայքին պատմել է իր ամենասիրելի նախասիրության ու աշխատանքային ծրագրերի մասին:

Պարզվում է՝ Նարեկը ամռան ընթացքում մոտոցիկլով շրջել է Հայաստանով մեկ, իսկ ծննդյան օրը նշել է Վրաստանում, ուր կրկին մոտոցիկլով է գնացել.

«Վերջին շրջանում որոշել էի հանգստանալ, կտրվել ամեն ինչից ու ապրել ինձ համար, որը գրեթե երբեք չի ստացվում: Ինչեւէ, որոշում կայացրեցի մոտոցիկլով շրջագայել, ինձ մի փոքր էքստրիմ թույլ տվեցի ու մոտոցիկլով եղա ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, այլեւ գնացի անգամ Վրաստան»,- նշեց Նարեկն ու շարունակեց.

«Հատկապես Վրաստանում մոտոցիկլ վարելը մեծ հաճույք է, քանի որ այնտեղ ճանապարհները բավականին լավ են կառուցված: Սիրում եմ նման խենթ արարքներ թույլ տալ, մոտոցիկլը թույլ է տալիս էքստրիմի միջոցով խենթանալ: Հիմա, երբ առջեւում ձմեռ է ու մոտոցիկլ վարել չեմ կարողանա, որոշել եմ այն մի լավ «ծյունինգ» անել»:

Հետաքրքրվելով, թե երգիչը դադարից հետո աշխատանքային ի՞նչ պլաններ ունի, Նարեկը պատմեց.

«Արդեն վերադարձել եմ աշխատանքային նորմալ ռեժիմին: Այս պահին նոր երգ ունեմ, որը շուտով կգործիքավորենք: Շատ գեղեցիկ, մեղեդային երգ է, որը հուսամ մեծ սեր կվայելի, ինչպես «Քեզ հետ, առանց քեզ» երգը: Հիմա դեռեւս հեղինակներին չեմ ուզում նշել, երբ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տարվեն, առավել մանրամասն կպատմեմ»:

Դե իսկ կրկին որպես դերասան ներկայանալու վերաբերյալ հարցին, մեր զրույցակիցը հավելեց.

«Ներկա պահին դերասանական ոլորտում շարունակվում է դադարի փուլը, որովեհետեւ չեմ կարողանում համատեղել դերասանի եւ երգչի կարիերաները: Որոշել եմ այս տարի ուշադրությանս մեծ մասը կենտրոնացնել երգի վրա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее