▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուհու կերպարը ավելին է պահանջում, քան ես պատրաստ եմ տալ. Աննա Մանուչարյան

Դիտեք նաև՝

Past.am-ը գրում է.

Ռառիոհաղորդավարուհի, դերասանուհի, երիտասարդ մայր և պարզապես գեղեցկուհի Աննա Մանուչարյանին շատերը կհիշեն հենց «Անուրջներ» հեռուստասերիալից: Հենց այս սերիալը եղավ նրա համար դեբյուտային: Դերասանուհին այժմ նկարահանվում է ATV-ի եթերում հեռարձակվող «Քարե դարդ» սիթքոմում:

Past.am-ը ներկայացնում է երիտասարդ մայրիկի և նրա ոչ պակաս գեղեցկուհի աղջնակի լուսանկարները,  ինչպես նաև որոշ մանրամասներ նրա անձնական կյանքից: 

Դերասանուհի, ում` հեռուստատեսություն մուտք գործելն եղավ բեկումնային նրա ողջ կյանքի համար:

«Ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ այսքան կսիրեմ հեռուստատեսությունը և կինոն: Ճիշտ է. դերասանուհու կարիեռան սկսել եմ սերիալում նկարահանվելով, բայց հավատացեք, այն ինչ տվել է սերիալը սկսնակ աղջնակին, դժվար թե կտար որևէ հաղորդաշար կամ գեղարվեստական ֆիլմ» :

Դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը դեռ շատ երիտասարդ տարիքում ամուսացել է և ամուսանլուծվել: Նա, չնայած այս տարիքին, ունի աղջիկ` Արփին, ով արդեն 8 տարեկան է: Աղջնակը իր արատքին գեղեցկությամբ չի զիջում իր մայրիկին:

«Աղջիկս՝ Արփին, արդեն 8 տարեկան է: Հաճախում է երաժշտական դպրոց՝ ընտրել ենք թավջութակ գործիքը, նաեւ հաճախում է ոկալի, պարի: Կրկին արվեստն ենք ընտրել»:

«Իմ կողքի տղամարդը պետք է լինի մեծահոգի, բարի, ներքին կուլտուրայով, աշխատասեր: Տղամարդը պետք է կարողանա կայացնել որոշումներ և իրականացնել այդ որոշումները: Նրա կողքին քեզ պաշտպանված պետք է զգաս ու խնդիրներ չունենաս, հանգիստ լինես: Կինը պետք է իր ըտրած տղամարդու կողքին լինի այնպիսին, ինչպիսին միշտ եղել է, ստիպված չլինի իրեն վերափոխել և ընտանիքում ամուսինը պետք է առաջնահերթ ընկեր լինի կնոջ համար»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее