Սիրիայում կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռում 33 ուղևորների և անձնակազմի 6 անդամների առկայությունը. Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ, ժամը 15։00–ին։ Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:
Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:


