▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել

Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում է BBC-ին: Հարյուրավոր երեխաներ էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում, նշվում է զեկույցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին: Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее