Սիրիայում ոչնչացվել են վերջին երկու քիմիական օբյեկտները՝ հայտնել է ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Իգոր Կիրիլովը։
Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ՔԶԱԿ գործողության փուլերից մեկը հանդիսացել է 27 օբյեկտների ոչնչացումը, որոնցում արտադրվել ու պահվել է քիմիական զենք։ Դրանցից 25-ն ավելի վաղ արդեն ոչնչացվել էին։
Վերջին երկու օբյեկտները, որոնք նախկինում գտնվել են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում, դրանց ազատագրումից հետո 2017 թվականի օգոստոսին ոչնչացվել են։
2013 թվականի սեպտեմբերին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել էր բանաձև՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին։ 2014 թվականին երկրից դուրս է բերվել 1.2 հազար տոննա քիմիական նյութ։ Գործողությանը մասնակցել են 9 երկրներ։


