▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիան որպես պետություն անցնում է պատմության գիրկը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ասադի հարցը կարծես թե լուծվում է: Ասադը հեռանում է: Ինչ է դա նշանակում ընդհանրապես և մեզ համար` մասնավորապես:

Ընդհանրապես դա նշանակում է, որ Սիրիան այլևս, կամ գոնե տեսանելի ապագայում օրինական և ընտրված իշխանություն չի ունենալու: Այսինքն չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Տարբեր զինված հրամանատարներն` իրենց սյուզերեն երկրների հետ միասին, տարբեր սեկտաներ` իրենց գուրուների և շեյխերի ղեկավարությամբ փորձելու են մի ամորֆ խորհուրդ ստեղծել` «անցման ժամանակաշրջանում» տարածքը կառավարելի դարձնելու համար, բնականաբար «միջազգային հանրության» վերահսկողության տակ: 

Իմիջիայլոց, այդ խորհրդում միջազգային դիտորդների բաժնում Հայաստանը կարող է առաջարկել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես նախկին նախագահ, խաղաղության կողմնակից, նախկին սիրիացի և միջազգային բանակցությունների փորձ ունեցող անձ: Թող այնտեղ փորձ ձեռք բերի Արցախի խնդրի կարգավորմանը նպաստելու համար:

Այսպիսով, Սիրիան որպես պետություն անցնում է պատմության գիրկը: Վիկիպեդիայի «Սիրիա»  բաժնում նոր հոդված է պետք պատրաստել:
Իսկ ինչ է դա նշանակում մեզ համար: Դա նշանակում է, որ սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում, այսինքն գծվում է նոր քաղաքական քարտեզ, լի միջազգային հանրության զորամիավորումներով:

Հետաքրքիր կլինի հետևել, թե Միջազգային հանրությունը ինչպես է խաղաղություն պարտադրում, գլխներիս գալիքներին տեղյակ լինենք:

Ստեփան Դանիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее