▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիական բանակը հսկողության տակ Է վերցրել Դամասկոս-Պալմիրա մայրուղին

Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել են հսկողությունը Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ:

Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի իրազեկ մի աղբյուր: «ԻՊ-ի ահաբեկիչները նահանջել են Սուխնեի կողմը: Դամասկոս-Պալմիրա ճանապարհը բանակի եւ դաշնակցային ուժերի հսկողության տակ են»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

Հարձակումը շարունակվում Է Պալմիրա քաղաքից դեպի արեւմուտք: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Պալմիրայ-Դեյ Էզ Զոր ճանապարհին: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում եւ նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետի ուղղութամբ: :

Ընդամենը Հոմս նահանգի արեւելքում ընդգրկուն գործողության սկսվելուց ի վեր կառավարական զորքերը ԻՊ-ից մաքրել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее