Bravo.am-ը գրում է. Լիկա Սալմանյանը դարձել է 20 տարեկան: Դերասանուհին կայքի հետ զրույցում հայտնել է, որ իր նոր հիմնած բիզնեսի գործերով զբաղված լինելու պատճառով տարեդարձի մեծ խնջույք այս տարի չի կազմակերպել: Հոբելյարին դեռ կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմները.«Նրանք զանգեցին ու ասացին, որ գեղեցկության սրահում խնդիրներ են առաջացել: Իհարկե, գլխի ընկա, որ ինչ-որ բան են նախաձեռնել, բայց թե ինչ, չէի պատկերացնում: Դիմավորեցին տորթով ու շամպայնով, հաճելի ու անմոռանալի երեկո անցկացրի»:
Սերիալային դերասանուհին խոստովանել է, որ սիրտը զբաղված, սակայն չի ցանկացել հայտնել նրա ով լինելը, միայն նշել է, որ ընկերը նույնպես իրեն շնորհավորել է.
«Բարեմաղթանքները շատ-շատ էին: Ում զանգին սպասում էի, զանգել է, սիրելիս` նույնպես»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում