▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելիիս հանդիպելուց հետո ամեն բան փոխվել է. Արևիկ Գևորգյան

Blognews.am-ը գրում է.

«Աննա», «Քաղցր կյանք», «Գեներալի աղջիկը», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Արևիկ Գևորգյանին վերջին շրջանում հազվադեպ ենք տեսնում էկրաներին։ Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուանողուհին այս փուլում առավել կարևորում է ուսումը, սակայն նև նկարահանվում է ռուսական մի ֆիլմում։BlogNews-ն Արևիկի հետ զրուցել է գործունեության այս շրջանի, ինչպես նաև՝ անձնական կյանքում եղած փոփոխության մասին։)


- Արևիկ, ինչո՞վ ես զբաղվում այս փուլում։

- Սանկտ Պետորբուրգում նկարահանվում եմ կենսագրական ժանրի գեղարվեստական ֆիլմում։ Մոտ 4 ամիս նկարահանումների եմ լինելու։ Արդեն 2 անգամ մեկնել եմ Սանկտ Պետորբուրգ՝ նկարահանումների։ Ֆիլմում կերպարս առանցքային է, սակայն այլ մանրամասներ բացահայտել չեմ կարող, քանի որ պայմանագրի համաձայն՝ չպիտի նախապես հարցազրույց տամ ֆիլմի մասին։

- Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացար ռուսական ֆիլմում խաղալու առաջարկ։

-Վիդեոփորձին մասնակցելու հրավերն այստեղից է եղել, քանի որ քասթինգ-կենտրոնները համագործակցում են։ Մենախոսություն կարդացի, ռեժիսորը նայել և հաստատել է կերպարս։

- Արդեն երկար ժամանակ է, ինչ չես նկարահանվում հեռուստասերիալներում։ Հասկացար, որ դա քոնը չէ՞, թե՞ համապատասխան առաջարկ չունես։

- Սերիալների դեմ ոչինչ չունեմ, որովհետև կան նյութեր, որոնք անհնար է բացել 1 ժամվա ընթացքում։ Շատ նորմալ եմ վերաբերում երկարատև սերիալներին, իսկ չնկարահանվելուս համար 2 պատճառ ունեմ՝ ուսումս և լավ առաջարկի բացակայությունը։

-Ո՞րն է քեզ համար լավ առաջարկի չափորոշիչը։ Հոնորարի չափն ի՞նչ դեր ունի այս հարցում։

-Հարցն այդքան ֆինանսին չի  վերաբերում, չնայած դրա չափաբաժինն էլ, իհարկե, կա։ Առաջնային պետք է սցենարը հետաքրիր լինի, կերպարը բացվելու տեղ ունենա, ֆիլմը՝ ասելիք։

- Վաղ տարիքից նկարահանվել ես սերիալներում։ Երբ սովոր ես լինում սեփական գումարն աշխատելուն, բարդ չէ՞ հարմարվել առանց եկամուտի ապրելուն։

-Եթե ընթացիկ նկարահանումներ լինում են, ֆինանսական առումով էլ է շատ լավ լինում։ Չեմ կարող ասել, որ ինձ չի  հուզում ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, լինում են դժվար պահեր, սակայն պետք է դիմանաս. եթե ընտրություն անեի՝ նկարահանվել սերիալներո՞ւմ, թե՞ ընդունվել Թատերական և ստանալ հիմքային կրթություն, բացարձակ չէի նայի ֆինանսական կողմին։ Կրթություն ստանալը նախ և առաջ խոսում է իմ ապագայի մասին։ Ես կարող էի հիմա նկարահանվել սերիալներում, ինչ-որ գումար ունենալ, բայց դա չնպաստեր իմ աճին։ Ես ուզում եմ լինել պահանջված, ոչ թե հայտնի։

-Թատերական ներկայացումներում հիմա խաղո՞ւմ ես։

-Չէ, որովհետև մեր դասերը շատ ծանրաբեռնված են։ Ամեն տարի որպես քննություն ներկայացում ենք հանձնում, և ժամանակը չի ներում ավելի շատ ներկայացումներում ներգրավված լինել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее