▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելը բարդ է... Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և մեջբերել Լեոնիդ Ենգիբարովի հայտնի խոսքերը.

Աղջկան, ով կարողանում էր թռչել...
Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
Դրանցից մեկը Մայրդ է տվել քեզ։
Նա կարողացավ դա անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։
Նրանք կողք-կողքի են․ թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
Միայն ինձ համար մի անհանգստացիր, ինձ համար թեթև ու հրաշալի է գետնի վրայով քայլելը. դա հասկանալի է յուրաքանչյուրին։
Իմ սիրտը քո կրծքում է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее