▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

 

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի վստահ հաղթանակով:

Մեր +105 կգ քաշային ծանրոդը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք եւ վստահ  զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Նա երկրորդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխնեիձեին գերազանցեց 20 կիլոգրամով:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ճապոնիայից կվերադառնան մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее