▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվի Բարկովան` «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու և ապագա ծրագրերի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Մեր  զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում:

-Սիլվի,«Դոմինո»ի երկրորդ եթերաշրջանի վերջում եկաք սիթքոմ ու  սիրվեցիք, այստեղ Ձեր աշխատանքը  շարունակվում է  նաեւ վերջերս մեկնարկած երրորդ եթերաշրջանում. կպատմե՞ք «Դոմինո»-ում աշխատանքային անցուդարձից:

- Մթնոլորտը շատ ջերմ է։ Շնորհակալ եմ այդ թիմի հավաքարաից մինչև պրոդյուսեր ինձ ջերմ ընդունելու համար։ Հետևաբար անցուդարցնել ջերմ է, ակտիվ և միասնական։

-Ձեր կերպարը նոր զարգացումների է ենթարկվել, հետաքրքիր է` կերպարի  հետ համերա՞շխ եք, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեք:

- Դերասանը առաջին հերթին իր կերպարի դատապաշտպանն է, հետևաբար նրան մարմնավորելուց նա չի կարող անհաշտ լինել նրա հետ։ Նույնիսկ բացասական կերպար կերտելիս։ Նմանությունը զսպվածության ու հանգստության մեջ է։ Չնայած այս երկու գծերը երբեմն-երբենմ խախտվում են ինձ մոտ:

-Նոր եթերաշրջանում նոր դերասաններ են ավելացել, հետաքրքիր է`  ինչպե՞ս է լինում Ձեր շփումը,  նկարահանումներից  հետո ընկերությունը շարունակվո՞ ւմ է:

- Պետք է խոստովանեմ, որ ես այնքան էլ շփվող չեմ։ Նոր ծանոթացած մարդկանց հետ ես կարող եմ շատ ջերմ լինել տվյալ միջավայրում, բայց այդպես էլ այդ շփումը ընկերության չհասնի։ Նույնիսկ ամիսներ տևող աշխատանքային շփումներս։

- Սիլվի, բացի «Դոմինոյից» այս ընթացքում էլ ինչ ծրագրեր ունեք:

- Ծրագրեր և առաջարկներ կան, բայց դեռ չեմ ցանկանա բարցրաձայնել` միայն կասեմ, որ ամեն ինչ ճիշտ է լինելու, հետևաբար և լավ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее