▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիկահեր լինելը դեռ ոչինչ չի նշանակում. Օլգա Այվազյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է երգչուհի Օլգա Այվազյանի հետ, ով շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր` «Շիկահեր աղջիկ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

«Երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը` Վլադիմիր Պողոսյանը»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին` անդրադառնալով նաև երգի ստեղծման պատմությանն ու անվանը.

«Անվան հետ կապված որևէ կոնկրետ բան չկա, պարզապես այդպես ստացվեց: Հանձինս ինձ` այս երգը բոլոր շիկահեր աղջիկների մասին է»,- պատմեց Օլգա Այվազյանը:

Դիտարկմանը, որ այսօր շատ հաճախ շիկահեր աղջիկները հանրության կողմից ոչ այդքան դրական լույսի ներքո են ներկայացվում, Օլգան նշեց.

«Ինչքանով որ ես եմ տեղյակ, շիկահերներին ավելի շատ են սիրում, քան սևահերներին: Սա չեմ նշում զուտ նրա համար, որ ես ինքս էլ շիկահեր եմ: Անուններ չտամ, բայց այսօր շատ ճանաչված կանայք, այդ թվում նաև քաղաքական գործիչներ, շիկահերներ են: Այնպես որ, շիկահեր լինելը դեռ ոչինչ չի նշանակում»,- պարզաբանեց Օլգա Այվազյանը:

Խոսելով տեսահոլովակում մարմնավորած իր կերպարներից, որոնք, դատելով դրա անոնսից, ինչ-որ  տեղ նաև համարձակ են, երգչուհին հստակեցրեց, որ ինքը չի վախենում քննադատվելուց, քանի որ հատկապես շոու բիզնեսի ասպարեզի մարդիկ, ինչպես նշեց Օլգան, պետք է պատրաստ լինեն ցանկացած տեսակի քննադատությունների և քննարկումների.

«Ինքս վաղուց անցել եմ այս փուլերը: Կապ չունի` դու ներկայացնում ես որակով, թե միջին որակի աշխատանք, միևնույն է քննադատություններ լինում են: Եթե խոսեմ կոնկրետ իմ նոր տեսահոլովակի մասին, ապա դրանում ինչ-որ արտասովոր կամ համարձակ բան չկա: Ուղղակի փորձել ենք հետաքրքիր կերպարներ ստանալ, վարսերիս երանգներն է տարբեր, ինչը հիմա շատ ակտուալ է»,- ասաց երգչուհին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее