▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանն ինչ կարողացել է, բանակի համար արել է. Սասուն Միքայելյան

168.am-ը գրում է.«Մեր դաշինքը համախմբված է, այսօրվա քվեարկությամբ էլ է պարզ դառնում, թե մենք ինչ ենք ուզում անել, ինչ ճանապարհ ենք բռնել դեպի ժողովրդավարություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ համախմբվել պատկերացնո՞ւմ եք՝ Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Մարդիկ, ովքեր այսօր հասկացել են, որ ծայրահեղ ծանր վիճակ է, առաջ քայլելու տեղ չկա ապագայում, քայլ են ձեռնարկել: Ես ընդամենը ողջունում եմ, ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում ոչ մեկի քննադատեմ, փնովեմ: Մարդիկ իրենք են ասում, որ էլ հնարավոր չէ, այս երկիրը գնում է դեպի կործանման: Ես այսօր մենակ չեմ կարող իշխանափոխություն անեմ: Պրոցեսներ են զարգանում, ժամանակը ցույց կտա՝ ինչ ճանապարհով կգնանք»:

Հարցին՝ Դուք բանակում առկա խնդիրների մեջ չե՞ք տեսնում նաև Ս. Օհանյանի մեղավորությունը, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ բանակում առկա խնդիրները չեն գալիս միայն Սեյրան Օհանյանից. «Վերևից ներքև են գալիս: Սեյրան Օհանյանի հետ 1992 թվականից մենք մոտ ընկերներ ենք, մարտական ընկերներ ենք եղել: Ո՛չ ես եմ սուրբ, ո՛չ Սեյրան Օհանյանը, բայց Սեյրան Օհանյանն ինչ կարողացել է, բանակի համար արել է, իր հնարավորության սահմաններում, ինչքան թույլ են տվել՝ ինքն ինքնուրույն գործի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее