
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ վատ է վերաբերվում իր վաղեմի ընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը. «Սխալը «Սասնա ծռերին» հերոսներ անվանելն էր, սպան իրավունք չունի սպային սպանողի մասին այդպիսի արտահայտություն անել»:
Newsbook-ն այս առիոթվ զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Վլադիմիր Գասպարյանը Սեյրան Օհանյանի՝ «Սասնա ծռերի» վերաբերյալ արտահայտությանը նման ձևով արձագանքելուց առաջ նախ և առաջ ինքն իր կենսագրությանը պետք է նայի: Մասնավորապես, երբ ինքը Ռազմական ոստիկանության ղեկավարն էր, քանի՞ զինվորի և սպաների նկատմամբ է անարդար ձևով վարվել: Հիմա թղթի վրա գրված իր պարտականությունն անվտագությունն ապահովելն է: Թող նայի ոստիկանապետի պաշտոնավարման ռաջին իսկ օրվանից վերջացրած 2016-ի հունիսը և դրանից հետո քանի՞ քաղաքացու անվտանգությունն է ոտնահարել, քաղաքացիներին խոշտանգելու քանի՞ հրամաններ է արձակել: Միայն այս հարցադրումներն ինքն իրեն տալուց հետո, իր պատասխաններն իր մեջ որոնելուց հետո միգուցե ընդամենն իրավունք կունենա ուրիշների հայտարարությունների մասին կարծիք հայտնել»:
Վերջինս շեշտեց, եթե այս համակարգն այսքան տարի մնացել է, դա ուժի կիրառման շնորհիվ է: «Իսկ այդ ուժի հենասյունը դարձել է ոստիկանությունը, որտեղ 25-30 հազար ՀՀ քաղաքացիներ տարբեր ձևերով ներքին համակարգը պահելու ուժային կառույցներին են զորագրված: Վլադիմիր Գասպարյանն այդ պատժիչ համակարգի ամենակարկառուն ղեկավարներից մեկն է: Հետևաբար՝ ուրիշների մասին քաղաքական գնահատականներ տալուց առաջ նա բարի կլինի՝ ընդունի իր դերակատարությունն այս հակաժողովրդական և հակաազգային ռեժիմի պահպանման առումով»,- ասաց նա՝ շեշտելով, որ միայն դրանից հետո միայն թող կարծիքներ հայտնի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


