▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի և «Սասնա ծռերի» միջև հատուկ հարաբերություններ չեն եղել և չկան. Ենիգոմշյան

1in.am-ը հարցազրույց ունի «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանի թույլ տված սխալը «Սասնա ծռերին» հերոսացնելն է.«Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոսացնել»,- հայտարարել է նա։ Սեյրան Օհանյանի կողմից «Սասնա ծռերին» աջակցություն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Նախ, ես կուզենայի մի փոքր ընդլայնել հարցը։ Այսինքն՝ կա Վլադիմիր Գասպարյանի պնդումը և գնահատականը Սեյրան Օհանյանի մասին։ Անգամ եթե ճշմարիտ է Վլադիմիր Գասպարյանի պնդումը, արդյոք նման անձն ունի նման գնահատականներ հնչեցնելու բարոյական իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ Սեյրան Օհանյանը հերոս է անվանել «Սասնա ծռերին», ինչն անհեթեթություն է։ Ես բացարձակապես նման բան չեմ լսել Սեյրան Օհանյանի կողմից։ Որքան տեղյակ եմ, առավելագույնը, որ Սեյրան Օհանյանն ասել է, այն է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ես չեմ հիշում, որ դրանից ավելին ասած լինի Սեյրան Օհանյանը։

Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ «Սասնա ծռերը» ոստիկանության սպա են սպանել, և նրանց չի կարելի հերոս անվանել։ Ցանկացած մարդ նման գնահատական տալուց առաջ նախ ինքը պետք է ունենա բարոյական իրավունք, այդ մարդը պատասխանատու է դեռևս ռազմական ոստիկանապետ եղած ժամանակ բազմաթիվ, հարյուրավոր մարդկանց խոշտանգման համար։ Նման անձն ի սկզբանե իրավունք չունի, այսպես ասած, բարոյական գնահատականներ տալ։

-Սեյրան Օհանյան-«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի միջև այսօր կա՞ն հարաբերություններ, թե՞ ոչ։

-Նման բան չի եղել և չկա։ Ոչ մի հարաբերություն ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում չկա։ Մենք առիթ ունեցել ենք խոսելու «Սասնա ծռերի» կողմից ՕՐՕ դաշինքին աջակցելու թյուր վերագրումների մասին։ «Սասնա ծռերի» կողմից ՕՐՕ դաշինքին պաշտոնապես աջակցելու ոչ մի դիրքորոշում չի եղել։ Ես չեմ ուզում կրկնել այն դիրքորոշումները, որ «Սասնա ծռերը» և «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը ունեցել են ՕՐՕ դաշինքի նկատմամբ, դա բոլորին հայտնի է։ Բայց Սեյրան Օհանյանի և «Սասնա ծռերի» միջև հատուկ հարաբերություններ չեն եղել և չկան։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее