▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեղմեք ձեր գործընկերների կոճակները». Լենա Նազարյանը՝ պատգամավորներին

Ազգային ժողովի նիստերի դահլիճում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն այսօր մեկնարկեց ուշագրավ միջադեպով։

Նշենք, որ խորհրդարանի յութուբյան ալիքում հանդիպման հեռարձակումը նախ վերնագրված էր «Արտահերթ նիստ», ավելի ուշ, սակայն, վերնագիրը փոխվեց՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է պատգամավորների հետ»։

Նիստի մեկնարկին Աժ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը համառորեն փորձում էին քվորում ապահովել։ Երկու անհաջող փորձից հետո Լենա Նազարյանը, կարծելով, թե իր ձայնը չի լսվում, միկրոֆոնն անջատած, մատով ցուցումներ տալով պատգամավորներին ցածրաձայն ասաց՝ սեղմեք ձեր գործընկերների կոճակները։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ տեխնիկական խնդիրներ կան, պատգամավորները նորից գրանցվեցին։ Լենա Նազարյանն ամբողջ ընթացքում ձեռքերով ցուցումներ էր տալից պատգամավորներին, թե ով ինչ կոճակ սեղմի։

Դրանից հետո պատգամավորները գրանցվեցին, ինչից հետո սկսեց հարցուպատասխանը վարչապետի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее