««Կույս Կանանց Միավորումը» տագնապած է Երևանի Բաղրամյան պողոտայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվող ԼԳԲՏ դրոշի կապակցությամբ։ Մենք ողջունում ենք դրոշի դեմ բողոքող ազգատենչ երիտասարդների հայապահպան ջղաձգումը։ ԿԿՄ-ն արդեն բողոքի պաշտոնական նոտա է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթին։ Արշալույս ենոքյանի ցասմագիրը թագուհուն կոչ է արել չպղծել առաջին քրիստոնյա երկրի գենետիկ ամրոցը։ Դեպքի կապակցությամբ կայացել է ԿԿՄ արտահերթ նիստ, որի արդյունքում որոշվել է.
ա) անխնա քննադատել հայու ոգու դեմ որևէ ձգություն,
բ) մոբիլիզացնել «Նաիրյան ստինքներ» և «Թող որ աճեմ» խմբակների ուժերը՝ արատավոր երևույթը խոյահարելու հանգրվանում,
գ) խրախուսել ամեն հայեցին,
դ) սերունդներին ոգեշնչել Անդրանիկ զորավարի, Սոսե մայրիկի և կտրիճ Դավոյի կերպարներով։
Հանրությանը կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն և կասկածելի դրոշների ծածանման դեպքում շտապ կապվել մեզ հետ»,-հումորային գրառումը Կույս Կանանց Միավորում ֆեյսբուքյան էջից։


