▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերն ու ատելությունը դիմացինի քայլերից են կախված. Սոֆյա Պողոսյանն անկեղծանում է

Life.panorama.am-ը հրցազրույց ունի դերասանուհի Սոֆյա Պողոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ներքին կռիվներ… երբեմն պատահում է, երբ ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս: Ինչպե՞սեք գտնում ներքին ներդաշնակությունն ու ինչպե՞ս եք «հաշտվում» ինքներդ Ձեզ հետ:

- Ես մի փոքր հետաքրքրված եմ աստղագիտությամբ: Ամսով կշեռք եմ, իսկ այս նշանի համար ասվում է, որ նրանք ողջ կյանքում ձգտում են ներքին ներդաշնակության: Միաժամանակ, լինելով շատ չկողմնորոշվող մարդիկ, մենք՝ կշեռքներս, դժվարությամբ ենք հասնում դրան: Ամեն դեպքում, իմ պարագայում այդպես է: Վերջին շրջանում ահագին փոխվել եմ այս առումով: երեւի կյանքում որոշ էտապներ պետք է հաղթահարես հասկանալու համար, որ նախեւառաջ պետք է ինքդ քեզ ճանաչես եւ ընդունես բոլոր կողմերդ, որպեսզի հասնես ներքին ներդաշնակության:

Սեր կամ ատելություն` ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս մեկ քայլ է ընկած այս երկու շատուժեղ զգացողությունների միջեւ:

- Չգիտեմ: Իմ անձնական փորձում, բարեբախտաբար, այդպիսի դեպք չի եղել: Ամեն դեպքում,  կարծում եմ՝ սերն ու ատելությունը դիմացինի քայլերից են կախված:

Կյանքում ընտրությունների առաջ մենք շատ ենք կանգնում: Որոշումների հարցումհամարձա՞կ եք, թե՞ ոչ:

- Շատ դժվար եմ որոշումներ կայացնում: Դա ինձ համար մի տանջալի վիճակ է, այնքան եմ մտածում, որ ի վերջո հոգնածությունից կարող եմ սխալ որոշում կայացնել: Չեմ սիրում, երբ ճնշում են, ինձ պետք է հանգիստ թողնել որոշում կայացնելիս եւ նույնիսկ մանր հարցերում: Բայց որոշում կայացնելուց հետո երբեք չեմ փոշմանում. Կարծում եմ՝ կյանքում դրանից ավելի անիմաստ բան չկա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее