▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժն ու Նիկոլը ելութ կունենան Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ, որ այսօր Հայաստան էժամանելաշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Երգիչը  Instagram-ի իր էջում գրել էր, որ չնայած գալիս է, սակայն համերգ նախատեսված չէ:

Քիչ հետո Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը ելութ կունենան Հանրապետության հրապարակում:

 

 Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի

 

Նշենք, որ Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը նշել է, որ իշխանությունների կողմից ոչ մի հրահանգ չի եղել Հայաստան գալու կամ չգալու:

«Մի գեղեցիկ հեղափոխություն»։ Այս բառերով աշխարհահռչակ երաժիշտը բնորոշեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Հարցին, թե ինչու ժողովուրդը ոտքի ելավ, Սերժ Թանկյանը պատասխանել է. «Ժամանակը եկել էր։ Երբ գալիս է ժամանակը, ոտքի կանգնի ժողովուրդը, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան»։

Թանկյանի խոսքով, նա վատառողջ է և դա է պատճառը, որ ավելի ուշ եկավ Հայաստան: «Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ»:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերն, իր հերթին նշեց, որ անձամբ Սերժ Թանկյանին չի ճանաչել և այսօր առաջին անգամ են հանդիպել, սակայն մինչ այդ միշտ հեռախոսով խոսել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее