▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժը փորձում է ռուս օլիգարխներից մեկի օգնությամբ հանդիպում ունենալ Կրեմլում. Արամ Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան ալիքում գրում է

«Լուրեր Մոսկվայից: Սերժ Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար: Ինչպես հայտնի դարձավ, Սերժին թույլ են տվել դուրս գալ Հայաստանից։ Սերժնիկոլի պլանն այսպիսին է․

Սերժը փորձում է ռուս օլիգարխներից մեկի օգնությամբ հանդիպում ունենալ Կրեմլում ու համոզել ռուսական իշխանությանը, որ Նիկոլը պատրաստ է ոտքերը լիզել ու ներողություն խնդրել։

Սարգսյանն էլ ուզում է միջնորդ հանդես գալ Փաշինյանին փրկելու հարցում։

Մի բան պարզ է, որ Սարգսյանը Քոչարյանին ատում է Փաշինյանից ոչ պակաս։  Պատմում են, որ իրենք՝ ՀՀԿ-ականները դժգոհ են Սարգսյանի դիրքորոշումից և այն համարում են դավաճանական»։

Մեկ այլ գրառմամբ էլ Գաբրելյանովը նշում է․

«Փաշինյանի և Սերժ Սարգսյանի փոխկապակցվածության աստիճանը հասկանալու համար՝ մի քանի թիվ․ Փաշինյանը 500 օր բանտում է պահել Ռոբերտ Քոչարյանին, Իսկ Սերժին 13 հազար դոլար գրավի դիմաց Հայաստանից դուրս գալու իրավունք է տվել»։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее