▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն ու Ատոմ Էգոյանը՝ Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Երեկ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Պրեմիերային ներկա են եղել մի շարք  աշխարհահռչակ արվեստագետներ, այդ թվում՝ հայազգի ռեժիսեր Ատոմ Էգոյանը` կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ,  Սերժ Թանկյանը  կնոջ՝ Անժելա Մադաթյանի  հետ:

Հիշեցնենք, որ ֆիլմը ֆինանսավորել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Ըստ նախնական կարծիքների` «Խոստումը» հավակնում է դառնալ «Օսկար»-ի հաղթող` որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее