▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանի ու աշխարհահռչակ մյուս հայերի բաց նամակը՝ ՀՀ իշխանություններին ու ժողովրդին

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Վահե Բերբերյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այն, ինչ մենք տեսանք Հայաստանում անցած 2 շաբաթների ընթացքում, արդարությանն ուղղված գործընթացի հաղթանակն է: Ոչ միայն ձեր գեղեցիկ, խաղաղ բողոքի միջոցով Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, այլեւ լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում հեռարձակման միջոցով մենք լսեցինք կողմերի տեսակետները: Հիանալի էր, որ խորհրդարանը հրապարակային ֆորումի վերածվեց առաջին անգամ:

Պարզ էր, որ Նիկոլը չէր ընտրվելու որպես վարչապետ, բայց վստահ ենք, որ փոփոխությանն ուղղված  այս շարժումը շարունակվելու է եւ ավելի մեծ ուժ է հավաքելու մինչդեռ մենք գնում ենք դեպի ժողովրդական ընտրություններ, ինչի կարիքը շատ կա: Հայաստանի երիտասարդությունը, քաղաքացիները միահամուռ ուժերով աշխարհում բարձրացրել են խաղաղ ցույցեր անցկացնելու կարեւորությունը: Ձեր սոլիդարությունը եւ նպատակի համար միասնությունը նոր ճանապարհ են բացել Հայաստանում դեմոկրատական փոփոխության համար: Կոչ ենք անում, որ այս ընտրությունները կայանան որքան հնարավոր է, շուտ, քանի որ սա միակ եղանակն է ունենալու գործունակ ղեկավարություն, որն իսկապես կներկայացնի ժողովրդին: Խնդրում ենք՝ տեղիք մի տվեք զայրույթին ու վրդովմունքին եւ պահպանեք դրական տրամադրվածությանը: Հաղթողները չեն կորցնում սթափությունը: Արդարությունը կհաղթի: Մենք ձեզ հետ ենք»,- գրված է նամակում:

 

Կարդացեք նաև՝ Ժողովուրդը պիտի կանգնի մինչև վերջ. Արսինե Խանջյան

Մի մատնվեք բարկության և պահպանեք ձեր դրական դիրքորոշումը». Սերժ Թանկյանի կոչը՝ ցուցարարներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее