▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը կոչ է արել

 

 

 

System of a Down ռոք խմբի հանրահայտ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար:

 

 

 

 

 

 

Այդ մասին հայազգի աշխարհահռչակ  երաժիշտը գրել է ֆեյսբուքյան իր էջում և մեկնաբանել eurasianet.org կայքում հրապարակված հոդվածն այն մասին, թե թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման կոչեր են սկսել հնչել իսրայելացի քաղաքական գործիչների կողմից, ինչը քննադատության առիթ է դարձել, քանի որ ողբերգությունը վերածվում է քաղաքական ֆուտբոլի:

 

 

 


 

 

 

 

 

 

 

«Պատմությունը սուբյեկտիվ չէ: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք մեր հայ, հույն և ասորի նախնիների ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ կամ թնդանոթի միս՝ ձեր արտաքին քաղաքականության համար...

 

Image result for ցեղասպանություն

 

Ճանաչեք ցեղասպանությունը, որովհետև դա է ճշմարտությունը»,- գրել է  Սերժ Թանկյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее