▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը կատարում է «Արի իմ Սոխակ»-ը՝ «1915» ֆիլմի օրիգինալ երգերից

1915 ֆիլմի օրիգինալ երգերից Արի իմ Սոխակ օրօրոցային երգի տեսահոլովակի պրեմիերա՝ Սերժ Թանկյանի հեղինակությամբ և կատարմամբ:

 

Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրօրոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը: 
  
Այս օրօրոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում:
 
Անցած ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերը (ռեժ. Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան) արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ը այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», մինչ դեռ Los Angeles Times-ը ֆիլմը կոչեց «յուրօրինակ ձև՝ արդարություն հաստատելու այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ»: ֆիլմը դիտելու և ավելին իմանալու համար այցելեք  www.1915themovie.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее