▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել: Այսօր, ՀՀԿ Գմ նիստի ավարտին  լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն և իրականության հետ որեւէ աղերս  չունի»,- ասել է նա:

Անդրադառնալով նոր կառավարության կազմին`Շարմազանովն ասել է, որ առաջիկայում ՀՅԴ-ի հետ նախատեսվում է կնքել կոալիցիան համաձայնագիր, որի շուրջ բանակցություններն ավարտված են: Իսկ թե ով ինչ պաշտոն կստանա, Շարմազանովը չի բացահայտել:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее