▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ նման բովանդակությամբ զրույց չի ունեցել

NEWS.am-ը գրում է. Մամուլում այսօր տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր: 

Կայքի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև. Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը.Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее