
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իրավաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քանի, որ այսքան հորդորներից հետո կրկին ու կրկին հայկական սերիալներում սխալ ձևով մեկնաբանում են օրենքները, ավելին՝ անգամ սևով սպիտակի վրա գրվածը չեն կարողանում կարդալ, ստիպված ևս մեկ անգամ նշել արդեն կոնկրետ անվանումներով:
Շանթ հեռուստաընկերության եթերևով ընթացող «Փոխնակ մայր» սերիալում քննարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը:
մեջբերում քննարկումից /մեղադրելու են 104-րդ հոդվածի 1-ին կետ, որը նախատեսում է 6-12 տարի ազատազրկում/: Այնուհետ նշում են որ լավ կլինի եթե 104 հոդվածի կետ 3-ով գործը չմտնի դատարան:
Նշեմ նախ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը 3-րդ կետ չունի, ինչ վերաբերվում է 104-րդ հոդվածի 1-ին կետին`
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
Հոդված 104.
Սպանությունը
1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
P.S Ես հա գրելու եմ թող իրենք հա ուշադրություն չդարձնեն»:
Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:


