Esem.am-ը գրում է, որ «Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած, այժմ Իսպանիայում բնակվող դերասանուհի Աննա Մովսեսյանը երեկ բոլորել է 22 ամյակը:
Աննան նշել է, որ կյանքում առաջին անգամ որոշել էր չնշել ծննդյան տարեդարձը, սակայն, ըստ նրա, սկեսուրն ու ամուսինն ամեն բան պատրաստել են իր փոխարեն. արդյունքում` շատ հետաքրքիր օր է անցկացրել: Ժամային տարբերության պատճառով Աննային առաջինը շնորհավորել են Երևանում բնակվող ընկերուհիները:
«Դրանից հետո ամուսինս ու սկեսուրս ամեն ինչ արել էին, որ ուրախացնեն ինձ: Առավոտյան սկեսուրս ննջարանիս դռնից փուչիկներ ու նվեր էր կախել, նաև՝ ինձնից թաքուն տորթ էր պատրաստել»,- մանրամասնել է դերասանուհին:
Աննայի համար ամուսինը՝ Վրեժը, երեկոյան բացօթյա ընթրիք է կազմակերպել:
«Այնքան ուշ էր, որ մոռացել էինք, որ այդ ժամին միացնում են այգու ցնցուղներն ու ջրում խոտածածկույթը, ինչի հետևանքով թրջվեցինք ու մի կերպ հասցրինք հավաքել սեղանը»,- շարունակե; է 22-ամյա Աննան:
Նա փոխանցել է նաև, որ այս տարի առաջին անգամ որոշել է մեծահոգի լինել և երազանք չպահել տորթի մոմերը փչելիս: «Միայն շնորհակալություն եմ հայտնել, որ այս տարի առաջին անգամ աղջկաս հետ անցկացրի ծնունդս, որը միշտ կհիշեմ»,-եզրափակել է դերասանուհին, ով այս շրջանում ողջ օրն ընտանիքին ու աղջկան է տրամադրում:
Նյութը՝ սկբնաղբյուր կայքում