Life.panorama.am-ը գրում է.
«Ռեստարտ 2020»-ն արդեն երկար ժամանակ է, ինչ հեռարձակվում է «ԱՏՎ» հեռուստաընկերությամբ: Այն հասցրել է սիրվել ու ընդունվել հեռուստադիտողի կողմից, միաժամանակ, ինչպես գրեթե յուրաքանչյուր նախագիծ, հասցրել է նաեւ հայտնվել քննադատողների սուր աչքի ներքո: Իսկզբանե, տպավորություն էր, թե այս սիթքոմը տարբերվելու է հայկական արտադրության մյուս սիթքոմներից նախեւառաջ դերասանական կազմով. Շատերն անգամ վստահ էին, որ Մկրտիչ Արզումանյանը լինելու է սիթքոմի միակ դերասանը: Սակայն «Ռեստարտ 2020»-ի առաջին մի քանի սերիաներում իրար հետեւից նոր հերոսներ ի հայտ եկան:
Կայքը սիթքոմի սցենարի հեղինակներից մեկի` Սերգեյ Սարգսյանի հետ խոսելով, փորձեց տեղեկանալ` արդյոք մինչ սիթքոմի մեկնարկը նախատեսված էր ընթացքում ավելացնել դերասանական կազմը, թե այդ որոշումը ավելի ուշ են կայացրել, սակայն Սերգեյը նշեց.
«Որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ ոչ դերասանական կազմի, ոչ քննադատությունների վերաբերյալ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում