Ինչպես հաղորդում է ռուսական Life.ru կայքը՝ հայտնի երգիչ Սերգեյ Լազարևն ավելի քան 2,5 տարի հանրությունից գաղտնի է պահել իր որդուն: Վերոնշյալ կայքին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել Լազարևին և նրա որդուն՝ եկեղեցիներից մեկից դուրս գալուց:
Նշենք, որ կայքը կապ է հաստատել երգչի հետ, ով հաստատել է որդի ունենալու լուրերը, սակայն նշել է, որ ավել մեկնաբանություն չի ցանկանում տալ, ինչպես նաև Սերգեյը հրաժարվել է որևէ բան ասել երեխայի մոր մասին.
«Սա իմ անձնական կյանքն է, որը ես չեմ ցանկանում հանրային դարձնել»,- կայքի հետ զրույցում նշել է Սերգեյ Լազարևը: