▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Կյուրեղյանի պոեմը՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ

Հիմնադիր խորհրդարանը տրամադրել է «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի հեղինակած պոեմի առաջին մասը՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ:

ՄԱՍ I

ԱՆՄԵՂ  ՀԱՅՈՒՀՒՆ

Արցունքն աչքերին, հայացքը խաչին,

Աղոթք էր անում չքնաղ հայուհին:

Աներկյուղ սիրտ էր նա Աստծուց խնդրում,

Իր ազգի համար, փրկության կռվում:

Ցավը սողոսկած խորքն իր հոգու,

Ալեկոծել էր սիրտը հայուհու,

Պատկեր նկարել՝ սատանայական,

Ուր նկարված ձուլվել էին անցյալն ու ներկան:

Նկարում՝ թուրքն իր ժամանակին,

Դավաճան ստրուկ էր անվանում հային,

Ստախոս և պիղծ վաճառվող գյավուր:

Ահա ինչպես էին մեզ նրանք կանչում:

Հիմա մենք ունենք անկախ Հայաստան,

Եռագույն դրոշ, և՛ զինանշան,

Բայց իշխանությունը հարազատ երկրի

Ասես հետնորդն է չարիք Թալիաթի:

Նույն խոսքն է ասում, նույն գործն է անում,

Ազնիվ մեր հային պիղծ շուն բարբաջում:

Եվ մարդիկ բոլոր, նույնիսկ մեր երկրում,

Վաճառվող հայի մասին են խոսում,

Թե շուտվանից է թուրքը դա ասում,

Հիմա մենք ենք մեզ այդպես անվանում:

ՈՒ լացակումած ձայնը աղջկա

Կանգնեցրեց շունչը վանքում Սաղմոսա.

-Չէ՛, Տե՜ր իմ Աստված, պիղծ չէ՛ հայու հոգին,

Չի՛ երկրպագում ազգը իմ, փողին:

Դեռ հոգին հայի գիտի պայքարե՛լ,

Դեռ մեր սրտերում կա՛ հավատ և սեր:

Դեռ երակներում տառապած ազգի

Արյունն է հոսում Վարդանանց քաջի:

Եվ ուշքի պիտ գան որդիքը Հայկի,

Ո՛չ ոք աշխարհում հային չի հաղթի:

Հերոսները մեր մոտիկ անցյալի

Կոչ են մեզ անում՝ փողոց դուրս արի:

Տեր, ես կլսե՛մ մեր հերոսներին,

Պիտի ես լինեմ իմ հայի կողքին՝

Տանջվեմ, տառապեմ, տխրեմ հայի հետ,

Եթե հարկ լինի մեռնեմ հայի հետ:

Լսո՞մ ես արդյոք կռիվը հոգուս,

Որ աղերսանք է, աղոթք է Աստծուս:

Տեսնո՞ւմ ես արդյոք, դուստրը հայկական

Տենչում է տեսնել ոգիդ նժդեհյան:

Չի կտրում հայացքը քո սիրած լեռից,

Սև ու սեգ ամպով ծածկված Խուստուփից,

Ու հավատում է անհանգիստ հոգիդ՝

Փութա պիտ այցի օգնություն ազգիդ,

Ակներևութաբար պիտ առաջնորդի

Բանակներն ընդդեմ ներքին տականքի:

Քո՛ւյր ես կլինեմ՝ հային պայքարող,

Դուստր կլինեմ՝ մայրերին սիրող:

Կծածանեմ ես դրոշն ազատության:

Պիտի՛ բաբախի սրտը հայության

 

ՈՒ փողոցները Նաիրյան երկրի

Պիտ Ավարայրի դաշտի վերածվի:

Թո՛ղ ես զոհ գնամ ապստամբության,

Բայց պիտի կերտվի ազատ Հայաստան:

Ազատ ու Անկախ, հպարտ Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее