▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերը հաղթում է. Բեյոնսեի կարճ տեսահոլովակը՝ նվիրված նույնասեռականներին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի գերագույն դատարանը որոշում է կայացրել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում թույլատրել նույնասեռականների ամուսնությունները: Այս որոշումից հետո մի շարք համաշխարհային հայտնիներ այս հարցի վերաբերյալ իրենց դրական կարծիքը հայտնեցին՝ այդ կերպ աջակցելով նույնասեռականներին: Այդ հայտնիներից է նաև երգչուհի Բեյոնսեն, ով օրերս իր միկրոբլոգում տեղադրել է մի քանի վայրկյան տևողությամբ զվարճալի տեսահոլովակ, որում նա պարում է իր "7/11" երգի ներքո և կրում է նույնասեռականների խորհրդանիշը համարվող ԼԳԲՏ-ի դրոշի գուներով հագուստ: Տվյալ տեսանյութը Բեյոնսեն մակագրել է հետևյալ կերպ.

«Երբեք ուշ չի լինում: Սերը հաղթում է»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее