▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերը 35 տարեկան է

Երկար էի մտածում՝ ինչպե՞ս վերնագրել այս շնորհավորական գրառումը, որովհետև Անդրեն ուրիշ է:

1.Համարձակ մուտքը

Նա, անշուշտ հայկական շոուբիզնեսում թողել է իր հետքը: Նա առաջիններից էր, ով ներկայացավ համարձակ կերպարով: Պարզ հիշում եմ նրա բեմելը Երգի Պետական Թատրոնում: Նա հագել էր պատառոտված ջինսե տաբատ, վարսերը՝ երկար: Դրանից հետո բոլորը սկսեցին քննարկել նրան:

2.Ֆանտաստիկ ձայնը

Հայկական շոուբիզնեսում նրա ձայնային տվյալները մինչ օրս անգերազանցելի են: Ձայն, որը հասնում է մինչև հոգուդ խորքը:

Անդրե

3. Հորովելը

Այս երգի կատարումից հետո նա մեկընդմիշտ ամրապնդեց իր դիրքերը, որովհետև մարդիկ հասկացան, որ նա ցանկացած ժանրում անկրկնելի է:

4.Մարդկային որակները

Երբ մարդ խոսում է, նրա  ձայնից, ժեստերից պարզ է դառնում, թե ի՞նչ որակներ ունի: Անդրեի խոսքի հանդարտությունն ու քաղաքավարի կերպարը միայն մի բան է նշանակում, նա հրաշալի մարդ է:

5.Ծննդավարի չշահարկումը

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում, իսկ դա տեղացիների համար մի քիչ ցավոտ թեմա է՝ հասկանալի պատճառներով: Այդուհանդերձ, նրան  հաջողվեց  կոտրել սահմաններն ու իր երգերով գրավեց հազարավորների սրտեր:

 

 

Աղբյուրը` bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее