▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսով եմ զբաղվել ռեփեր Ջիգանի և մի շարք այլ հայտնիների հետ. հայտնի տրանսեքսուալի սենսացիոն բացահայտումները

Ռուսաստանում հայտնի տրանսսեքսուալ Էրիկա Կիշևան, ով նաև սկանդալային «Дом-2» նախագծի մասնակիցներից է եղել, ռուսական կայքերից մեկի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ժամանակ պատմել է իր սեքսուալ կյանքի մասին: Էրիկան նշել է, որ բացի իր կյանքի տղամարդկանցից, նա հարաբերություններ է ունեցել նաև ռուսական շոու բիզնեսի մի քանի հայտնիների հետ, որոնցից մեկը հայտնի ռեփեր Ջիգանն է:

«Կարող եմ ասել, որ ես երբեք այլևս հայտնի մարդկանց հետ ոչ մի կապ չեմ ունենա, քանի որ նրանք ամենաայլասերվածն են:Չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ այժմ նրանք երջանիկ ամուսիններ և հայրիկներ են: Կխոստովանեմ միայն, որ նրանցից մեկը, ում հետ ես սեքսով եմ զբաղվել, Ջիգանն է, ում հետ իմ հարաբերություններն այլևս գաղտնիք չեն»:

Խոսելով ռեփերից ստացած իր տպավորությունների մասին՝ տրանսսեքսուալ Էրիկան ասել է.

«Կարող եմ ասել, որ իմ կյանքում ավելի առնական տղամարդիկ են եղել: Մեզ մոտ այդպես էլ թեժ և կրքոտ գիշեր չստացվեց:Մենք միմյանց հետ ծանոթացել ենք համացանցի միջոցով: Այդ ժամանակ նա դեռ ամուսնացած չէր և երեխաներ չուներ»,- պատմել է Էրիկան:

Ավելին, բացի այս խոստովանությունից, Էրիկան նշել է, որ համեմատած Ջիգանի մարմնի հետ՝ նրա առնանադամը բոլորովին էլ մեծ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее