Հետաքրքիր փաստ է, որ “պոռնո”   բառի որոնման հաճախականությամբ  Հայաստանն առաջին տեղն է գրավում   համացանցում (armenianherald.com):  ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն   մասին, որ բազում տղամարդիկ և  կանայք` ունենալով այս կամ այն սեքսուալ   խնդիրը և այդ խնդրի լուծման  պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ   շարունակում են լռելյայն ապրել  այդ խնդրով: Սեռական խանգարումներով   այցելուների դիմելիությունը  Հայաստանում շատ հեռու է առաջին   հորիզոնականում գտնվելու հավակնությունից:  Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ   գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա  իրական խնդիր, որը հղի է   ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: 	   	   	  	   	   	  	 
«Սեռական»  բառը, էլ չենք  ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և  ոչ ադեկվատ  հակազդեցության է  հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ  հաճախ մենք  ստիպված ենք լինում  օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու  այլևայլ ձևերով  բացատրել մեր միտքը,  որպեսզի լսարանի կողմից չարժանանանք  «անբարոյականներ»  լինելու պիտակին:
«Մեզ  մոտ ամեն ինչ նորմալ է»,  հաճախ լսում ենք  պաշտպանական այսօրինակ  մեջբերումներ:  Միչդեռ այս նույն  մարդիկ թաքուն  կերպով անհամար ժամեր են  անցկացնում համակարգչի առջև`  իրենց հուզող հարցի  պատասխանը փնտրելու  հույսով կամ ուղղակի այս թեմայի  շուրջ  հետաքրքրասիրության բավարարման  նպատակով: Եվ քանի որ համացանցը  ողողված է  սեռական կյանքի մասին  անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով,  որոնք շատ  հեռու են գիտական  հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի  վերաբերյալ  պարզունակ ու  աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:
 Համացանցում շրջանառող  բազում խեղաթյուրված պատկերացումները և  մոտեցումները  գիտակցաբար  նպատակաուղղված են սեռական առողջության  քայքայմանը, քանի որ դա  կարող է  իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ  այն ձեռնտու է կոմերցիալ   տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր  եկամուտի աղբյուր է: 
Պոռնո-   կայքերը ստեղծում են անգիտակացական  սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական   սպասումներ,  սեռական միֆեր:  Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև   զուտ սեռական ակտ լինելու  մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի   պնդության աստիճանն է, սեռական  հարաբերության տևողությունը կամ կնոջ   օրգազմը ու դրա քանակությունը:  
Մինչդեռ  սեռական առողջությունը   ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային  հարաբերություն, որը  հարստացնում է   անձի ներաշխարհը և նպաստում նրա  ինքնառեալիզացիային և ընդհանուր   առողջության ամրապնդմանը:
Հեղինակ` Նարինե Ներսիսյան
sexology.am
      

