▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շեպելևը Ֆրիսկեի ծնողներից պահանջել է, որպեսզի նրանք հրաժարվեն երգչուհու ժառանգության իրենց բաժնից

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ամիսներ առաջ մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի սիրելին՝ Դմիտրի Շեպելևը, պահանջում է նրա ծնողներից, որպեսզի վերջիններս հրաժարվեն Ժաննայի ժառանգության իրենց բաժնից: Ըստ լուրերի՝ այդ ամենի դիմաց, Շեպելևն ասել է, որ կհրաժարվի Ֆրիսկեի մոսկովյան բնակարանի իր բաժնից:

Մեկնաբանելով այս լուրերը՝ Ֆրիսկե ընտանիքի դատապաշտպան Ալեքսանդր Կարաբանովը ասել է.

«Անձամբ ինձ հետ Շեպելևը չի շփվել: Որքանով ես գիտեմ, նա Ժաննա Ֆրիսկեի ազգականների հետ նույնպես այս թեման չի քննարկել: Երգչուհու ժառանգության վերաբերյալ ուզում եմ միանգամից պարզաբանել՝ Շեպելևը Ժաննա Ֆրիսկեի ժառանգության հետ ոչ մի կապ չունի: Նրա միակ ժառանգորդը նրա որդին է՝ Պլատոնը: Ժաննայի ծնողները մտադիր չեն իրենց թոռնիկին զրկել ժառանգությունից: Երգչուհու ծնողների միակ ցանկությունը Պլատոնի հետ շփվելու հնարավորությունն է: Նյութական հարցը հիմա չի քննարկվում, իսկ ունեցվածքային բնույթի թեմաները մանիպուլացնողը հենց Շեպելևն է»:

Ալեքսանդր Կարաբանովը նաև ավելացրել է, որ Դմիտրին բացարձակ ցանկություն չունի որևէ կապ հաստատել Ժաննայի ծնողների հետ: Նա նաև չի ցանկանում, որպեսզի նրանք շփվեն երեխայի հետ.

«Խնամակալության հանձնաժողովը, որին դիմել էին Ժաննայի ծնողները՝ իրենց թոռնիկի հետ շփվելու ժամանակ սահմանելու խնդրանքով, նոյեմբերի վերջին է նշանակված: Ու եթե երկու կողմերը համաձայնության չգան, ապա այդ հարցը կլուծվի դատական կարգով»,- հայտնել է դատապաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее