Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում նոր տեղեկություններ է հայտնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ․
«ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ զավթման փորձերի մեկնարկը տրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Ինձ համար այսօր հասանելի դարձավ դատարան ներկայացված հայցադիմում, որտեղ նշված էր, որ դեռևս 2025թ․ հունիսի 9-ին ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրություններ իրականացնել այս շենքի սեփականության իրավունքի գրանցման փաստաթղթերի վավերության հետ կապված, որից հետո առաջարկել է Գլխավոր դատախազությանը՝ հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով շենքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Իսկ թե ում հրահանգներն է կատարում ԱԱԾ-ն, վստահ եմ, բոլորդ գիտեք»,- ասել է նա։